Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու Բաքվի հետ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_5

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով ստորագրելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանին հստակ ու ամուր ուղերձ է համարում, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության հաստատմամբ։ 

Ջոն Ինյարիտուն նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Երևանը պատրաստ է և առաջարկում է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն արդեն իսկ կողմերի միջև համաձայնեցված կետերով, ապա շարունակել բանակցությունները մնացած առավել խնդրահարույց հարցերի շուրջ։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետի առաջարկն արտացոլում է խաղաղության և հանձնառության վրա հիմնված ռազմավարություն։ Իմ կարծիքով՝ այս մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության կարգավիճակը, որը ձգտում է լուծել հակամարտությունները խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով»,-նշել է իսպանացի պատգամավորը՝ միաժամանակ շեշտելով, որ Երևանն ակնհայտ շահագրգռվածություն է ցուցաբերում՝ առաջ տանելու բանակցությունները և կառուցելու խաղաղ ապագա տարածաշրջանի և միջազգային հանրության համար: 

Ջոն Ինյարիտույի դիտարկմամբ՝ հայկական կողմի նման առաջարկը նպատակ ունի խուսափել լարվածությունից և երաշխավորում է, որ մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը չխաթարվի մնացած հարցերի շուրջ տարաձայնությունների կամ Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքների պատճառով: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ