ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Անտոն Գոմես-Ռեինոն անհանգստություն է հայտնել ՀՀ սահմանին տիրող իրավիճակի շուրջ։ Նա թվիթերայն իր էջում գրել է․
«Անհանգստությամբ ենք հետևում ՀՀ Սյունիքի մարզում և Սև լճում տիրող իրավիճակին, Ադրբեջանը մտել է հայկական տարածք։ Անհրաժեշտ է, որպեսզի հարգվի միջազգային իրավունքը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության սպառնալիքներից խուսափելու համար»,- գրել է Գոմես-Ռեինոն։
--00—ՄՀ