ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, նշել է, որ բավ է բռնությանն ու սադրանքին:
«Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության և բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությանն ու սադրանքին»,- այս մասին պատգամավորը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: