ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Չորեքշաբթի իսրայելական անօդաչուների հարձակման հետևանքով Լիբանանի հարավում զոհվել են երկու հոգի, մեկը՝ «Համասի» ներկայացուցիչ էր, գրում է Ամերիկայի Ձայնը։
Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն:
Անօդաչուն հարվածել է ավտոմեքենային Միջերկրական ծովի ափին գտնվող Տիր քաղաքի մոտ։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սպանվածները «Ռաշիդիե» փախստականների ճամբարից էին, ուր «Համասն» ամուր ներկայություն ունի:
Ի հավելումն՝ Իսրայելի զինուժը չորեքշաբթի հայտարարեց, թե օդային հարվածներ են հասցվել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքին, նաև՝ ցամաքային գործողություններ են ձեռնարկել Գազայի կենտրոնական շրջանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ