Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

thumbs_b_c_17b4254f3a51d30ea31d49c54ac241e7

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Այս մասին հայտնում է Naharnet լրատվական պորտալը։

Նշվում է, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական ռազմական ճամբարներին՝ Թել Մնին և Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արևմուտք գտնվող ալ-Կալամուն լեռնային շրջանում։

Ականատեսները հայտնել են պայթյունների և ռմբակոծության վայրից բարձրացող ծխի մասին:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

--00—ՅՄ