ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնությունում արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին», հայտնում է armsport.am-ը:
Հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Լեոնարդո Կամպանան, դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։ «Ինտեր Մայամին» 5 խաղից հետո 10 միավորով «Կոլամբուսի» հետ կիսում է առաջին տեղը MLS-ի առաջնության Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։ «Դի Սի Յունայթեդն» ունի 5 միավոր և 7-րդ տեղում է։
Մրցաշարի գործող չեմպիոն «Կոլամբուսը» 3-0 հաշվով հաղթել է «ՌԲ Նյու Յորքին»․ ուրուգվայահայ ֆուտբոլիստ Դիեգո Ռոսի Մարաշլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
--00—ՅՄ