ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Ինտեր Մայամին» դարձավ MLS-ի ընթացիկ մրցաշրջանի առաջին թիմը, որը դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ցինցինատիին»։ Թիմը 28 միավորի առավելություն ունի 10-րդ տեղը զբաղեցնող թիմից, իսկ կանոնավոր առաջնությունում մնացել է անցկացնել 8 հանդիպում։
«Ցինցինատիի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը։
Ուրուգվայցին արդեն 14 գոլ է խփել այս մրցաշրջանում և իր թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է։
--00—ՅՄ