Իսրայելը հարվածել է Բեյրութից հարավ գտնվող բնակավայրին. կա 6 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

photo_2024-11-13_13-11-34

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութից հարավ գտնվող Դոհա Արամուն բնակավայրին, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, 15 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահական իշխանություններին։

Ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել էին 8 զոհի մասին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը նշել է, որ փլատակներից դուրս են բերվում մարդկանց մարմիններ. նրանց ինքնությունը պարզվում է։

Գնդակոծված շենքը լրջորեն վնասվել է, մի քանի հարկերում հրդեհ է բռնկվել։ 

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն իր հերթին հայտնել է, որ ԻՊԲ-ն հարվածել է «Հեզբոլլահ» խմբավորման զինապահեստներին և հրամանատարական կենտրոններին Բեյրութի հարավային արվարձանում։ Հարվածներից առաջ ԻՊԲ-ն նախազգուշացումներ է տարածել վերահաս հարվածների մասին՝ բնակչությանը տարհանելու կոչ անելով։ 

--00—ՅՄ