Իսրայելի հարվածը փակել է այն ճանապարհը, որով հազարավոր լիբանանցիներ փախչում են Սիրիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Screenshot_7

Իսրայելի ավիահարվածի պատճառով փակվել է Լիբանանից Դամասկոս տանող ճանապարհը, որով տասնյակ հազարավոր լիբանանցիներ վերջին երկու շաբաթներին մարտական գործողություններից փախչում են Սիրիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը:

Գործակալության տվյալներով՝ ճանապարհը փակվել է «Մասնաա» հսկիչ անցակետի մոտ։ Գործակալությունը պարզաբանում է, որ տարածաշրջանում ներկայիս հակամարտության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ աշխատանքը դադարեցնում է նման խոշոր սահմանային անցակետը։

Ավելի վաղ Իսրայելի զինվորականները «Հեզբոլլահ» շարժմանը մեղադրել էին «Մասնաա» հսկիչ անցակետը Լիբանան մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ