ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն է կրելու հետագա էսկալացիայի գնալու որոշման համար և հավելել, որ իսրայելական բանակը պատրաստ է բոլոր սցենարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով իսրայելցի պաշտոնյայի տելեգրամյան հայտարարությունը:
«Իրանը պատասխանատվություն է կրելու իրավիճակի հետագա սրման գնալու որոշման համար: Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է բոլոր սցենարներին և մեր դաշնակիցների հետ միասին անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք Իսրայելի ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է Հագարին:
Նրա խոսքով՝ Իսրայելը գտնվում է բարձր պատրաստվածության վիճակում և պատրաստ է պատասխանել։
--00—ՅՄ