ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացու օրը մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է և նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։
Տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս ու մեր բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին։
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Քաղաքացու օրվա առթիվ, խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին»։
--00—ՅՄ