ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա կապակցությամբ: Մեր կառավարության բոլոր գործողություններն ուղղված են երջանիկ ու պաշտպանված քաղաքացի ունենալուն: Այդ օրը «սարերի հետևում» չէ. բոլորիս ներդրած ջանքերի արդյունքում կհասնենք մեր նպատակին»: