Ովքե՞ր են ամենահամակրելի առաջնորդները. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot_1

Թուրքական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում է հայտնվել Միջազգային հանրապետական համալսարանի կողմից անցկացված սոցհարցումը, որով փորձել են պարզել Բալկանյան մի երկրներում ապրող մարդկանց համար ովքեր են ամենահամակրելի առաջնորդները։

Գրեթե բոլոր երկրներում հարցումների արդյունքում հաղթել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բացի երկու երկրից։

Ամենաբարձր ցուցանիշը Էրդողանը գրանցել է Ալբանիայում։ Հարցվածների 71%-ը նշել է, որ իրենց համար ամենահամակրելի առաջնորդը Թուրքիայի ներկայիս նախագահն է։

Բոսնիա և Հերցոգովինայում Էրդողանը հավաքել է 61% ձայն, Մոնտենեգրոյում՝  56%, Հյուսիսային Մակեդոնիայում՝ 66%։

Էրդողանը պարտվել է Սերբիայում, որտեղ հաղթել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավաքելով՝  80% ձայն։ Իսկ ահա Կոսովոյում հաղթել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավաքելով 85%  ձայն։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ