ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող մասնավոր Քադիր Հաս համալսարանի նախաձեռնությամբ սոցիոլոգիական հարցումներ են անցկացվել կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Ըստ այդմ՝ հարցվածների 41.3%-ը նշել է, որ կորոնավիրուսի առաջացման պատճառը չինացիների սննդային մշակույթն է։ 18.4%-ը կարծում է, որ կենսաբանական զենքի կիրառման հետևանքով է այդ հիվանդությունը տարածվել։ 2.5%-ի կարծիքով էլ «աշխարհի վերջն է մոտեցել»։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:
Հարցվածներից 10-ից 4-ը կարծում է, որ համավարակի կանխարգելմանն ուղղված թուրքական կառավարության քայլերն արդյունավետ են։
Կառավարության քայլերը ոչ էֆեկտիվ է գնահատել հարցվածների մոտ 30%-ը։