Երևանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

63.j

Այսօր հանդիպել եմ Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լյուկաս  Ֆլյոթերի  հետ: Այս մասին գրառում է կատարել Արմեն Փամբուխչյանը։

Ընդգծելով հայ-գերմանական համագործակցության ներկա բարձր մակարդակը՝ շեշտեցի, որ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է քննարկելու և ընդլայնելու փոխգործակցությունը գերմանական քաղաքների, այդ թվում քույր քաղաք հանդիսացող Լայպցիգի հետ: 

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Լյուկաս  Ֆլյոթերը նշեց, որ Լայպցիգն այսօր Գերմանիայի արագ զարգացող քաղաքներից է, և այս առումով գերմանական կողմն ունի Երևանի հետ տնտեսական համագործակցության զարգացման տեսլական:

Երևանն ու Լայպցիգը պատրաստ են գործակցել մշակույթի ոլորտում, ինչպես նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել` տրանսպորտի, բնապահպանության և մի շարք այլ բնագավառներում:

--00—ԼՀ