ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
2024 թվականի հունիսի 11-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ագրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։
ԱՊԱ-ի փոխանցմամբ, հանդիպմանը նախարարները նշել են, որ մեծ նշանակություն են տալիս ադրբեջանա-գերմանական հարաբերություններին և շահագրգռված են հետագա համագործակցության ընդլայնմամբ։
Հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է խաղաղության գործընթացում առկա խնդիրներին։ Ըստ Բայրամովի՝ «Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը խոչընդոտ է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր։
--00—ԼՀ