Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

գն.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը», ծրագրի շրջանակները, կառուցվածքը և բաղադրիչները, ինչպես նաև ծրագրի իրականացմանը վերաբերող այլ հարցեր։

 --00—ԼՀ