ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Եվրամիության երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումների ֆինանսավորման հետ կապված դժվարությունները հաղթահարելու ուղիները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը։
«Մեր օգնությունը հիմա, ռազմաճակատի այս կրիտիկական պահին ավելի կարևոր է, որովհետև կարող է փոխել իրավիճակը։ Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք հաղթահարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային ֆինանսավորում տրամադրելու դժվարությունները», - ասել է Բորելը:
--00—ԼՀ