Պապոյանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է համագործակցության առաջնահերթ ուղիները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News

պապ.j

Նոյեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ֆինանսների պրակտիկայի, մրցունակության և ներդրումերի բաժնի ղեկավար Սեսիլ Նիանգը և մասնավոր հատվածի ավագ մասնագետ Տուգբա Գուրքանլարին։

 «Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը և Էդգար Զաքարյանը։

Հանդիպման հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը։ Քննարկվել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները, այդ թվում՝ ձեռնարկատիրության ռազմավարության ու ՓՄՁ-ների զարգացման խթանումը, նորարարությունների արդյունավետ կիրառումը, տեխնոլոգիաների ներդրումն ու թվայնացումը։

 Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակը, զարգացման հիմնական ուղղություններն ու Կառավարության քայլերը՝ ուղղված մասնավոր հատվածի ընդլայնմանը և արտահանման ռազմավարության մշակմանը։

 Երկուստեք բարձր է գնահատվել ձևավորված համագործակցությունը, և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը տարբեր ուղղություններով»,- ասված է։

  --00—ԼՀ