Սևիկյանը Հունգարիայի առաջնությունը համեմատել է ՌՊԼ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

տ.p

Հայաստանի ազգային հավաքականի և «Ֆերենցվարոշի» ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը համեմատել է Հունգարիայի առաջնությունը ՌՊԼ-ի հետ, որտեղ նախկինում հանդես է եկել «Պարի Նիժնի Նովգորոդի» կազմում։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

 «Հունգարիայի առաջնությունն ավելի քիչ մրցունակ է, քանի որ, հավանաբար, նման մրցունակություն չկա։ Բայց առաջնությունը լավ է, լարված, ֆիզիկապես ուժեղ:

Կան լավ թիմեր, որոնք ցուցադրում այս ամենը: Ինձ թվում է, որ ՌՊԼ-ի թիմերն ավելի շատ հնարավորություններ ունեն, ուստի խաղացողների մրցակցության մակարդակը նույնպես ավելի բարձր է»,- Սևիկյանի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

--00—ԼՀ