Լոկոմոտիվը հայտարարություն է տարածել Տիկնիզյանի և Սևիկյանի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

FB_IMG_1729148445354-750x375

Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը վերադարձել են Մոսկվայի «Լոկոմոտիվ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Երկուսն էլ պատրաստ կլինեն մասնակցել «Խիմկիի» հետ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին կայանալիք հանդիպմանը»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում կայացած 11 տուրերից հետո «երկաթուղայինները» 27 միավորով առաջատարությունը կիսում են «Կրասնոդարի» հետ։

--00—ՅՄ