ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում կայացավ մոսկովյան դերբին՝ «Սպարտակի» և «Լոկոմոտիվի» մասնակցությամբ։ Խաղն ավարտվեց «Սպարտակի» հաղթանակով՝ 5:2:
«Սպարտակի» կազմում պոկեր ձևակերպեց Մանֆրեդ Ուգալդեն, մեկ անգամ աչքի ընկավ Էսեկյել Բարկոն։ «Լոկոմոտիվի» կազմում գոլ խփեցին Սերգեյ Պինյաևը և Ժերզինյո Նյամսին։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը։ Թիկնիզյանը խաղադաշտում էր մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 60-րդ րոպեին։ Էդգար Սևիկյանը փոխարինման մտավ 79-րդ րոպեին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ