Դատապարտում ենք Փաշինյանի թիկնապահների կողմից Վեհափառի դեմ իրականացված գործողությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ոս.

Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։ Այս մաին հայտարարություն է տարածել «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։

 «ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։ 

Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»,- ասվում է հայտարարության մեջ։ 

-00—ԼՀ