Հայաստանում հավատարմագրված դեսպանները շնորհավորել են Հանրապետության տոնի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

հայ

Հայաստանում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Սերբիայի դեսպանությունները, Էստոնիայի, Բելգիայի և Չեխիայի դեսպանները, ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը շնորհավորել են Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Շնորհավոր Հանրապետության 106-րդ օրը, սիրելի հայ բարեկամներ: Աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և մաղթում ենք ձեզ հարատև խաղաղություն և բարգավաճում՝ ժողովրդավարական զարգացումն ու եվրոպական ուղին ապահովելու համար»,- նշել է Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը:

«Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության 106-ամյակը»,- X-ի իր էջում գրել է Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը:

--00—ԼՀ