ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Քիչ առաջ խորհրդարանում լարված իրավիճակ էր, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, որին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մի խումբ լրագրողներ փորձեցին խաղաղ ակցիա իրականացնել՝ ի նշան բողոքի, սակայն ԱԺ անվտանգության աշխատակիցները խոչընդոտեցին և դուրս բերեցին նրանց լրագրողների համար նախատեսված օթյակից։
Ավելի վաղ լրագրողները մուտքի մոտ դիմավորեցին Փաշինյանին և նրան նամակ հանձնեցին՝ պահանջով, որպեսզի ԱԺ-ում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորվի, որը կքննի ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Դիմումին միացել է 161 լրագրող։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը վիրավորական արտահայտություն էր թույլ տվել լրագրողներից մեկի հասցեին, նա հորդորել էր լրագրողին իրենից հեռու կանգնել, ապա «մաքրել բերանը»՝ հայտարարելով, որ ինքը կրկնում է հոգևորականի հորդորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ