ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդինի գլխավորած պատվիրակության հետ։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ողջունելով հյուրերին՝ Հասանովը նշել է երկու եղբայրական պետությունների ղեկավարների անկեղծ հարաբերությունների դրական ազդեցությունը ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության վրա։
Գոհունակություն հայտնելով այս տարվա մայիսի 29-30-ը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հրավերով Թուրքիա կատարած աշխատանքային այցի կապակցությամբ՝ Հասանովը բարձր է գնահատել «EFES-2024» բազմազգ զորավարժությունների կազմակերպումը Թուրքիայում, ինչպես նաև զինվորականների պրոֆեսիոնալիզմը։
Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, քննարկվել է ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության վերաբերյալ հանդիպման շրջանակներում անցկացված միջոցառումների կարևորությունը:
Նշվում է նաև, որ գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ։ Ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
--00—ՅՄ