Թուրքիան և Ադրբեջանը մեկնարկում են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

դ

Թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության գլխավոր տնօրեն Ահմեդ Աքյոլը ելույթ է ունեցել Բաքվում ընթացող «Ադրբեջանի  ռազմարդյունաբերական 5-րդ միջազգային վաճառք-ցուցահանդեսի» (ADEX 2024) շրջանակներում:

Աքյոլը հայտարարել է, որ իրենք ընդլայնում են ընկերության գործունեությունն Ադրբեջանում և արդեն տեղի գործընկերների հետ քննարկում են համատեղ արդյունաբերությանը վերաբերող հարցեր:

«Մենք Ադրբեջանում գեղեցիկ անցյալ ունենք: Ամենադժվար պահերին եղել ենք այս երկրի կողքին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին նույն միջոցառման շրջանակներում Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև համատեղ արդյունաբերության մեկնարկի մասին համաձայնագրեր էին ստորագրվել:  
 

Աղբյուրը՝ Ermenihaber 


 

--00—ՍՊ