ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Փարիզում երիտասարդին մեղադրանք են առաջադրել քաղաքում Օլիմպիական խաղերի ժամանակ հարձակումներ նախապատրաստելու համար և կալանավորել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ նշվում է, որ իրավապահները կասկածում են, որ այդ տղամարդը կապ ունի անչափահասի հետ, որին նույնպես հունիսի 13-ին կալանավորել են: Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով ՝ երիտասարդները մեղադրվում են այն բանում, որ սոցցանցերի միջոցով բռնի գործողություններ են ծրագրել, մասնավորապես, հրեաների դեմ:
--00—ԼՀ