ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հարևանությամբ մթերային խանութ է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7 և 13-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կետրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գոմարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտայի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է խանութի գույքի մի մասը:
--00—ՅՄ