ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Մարտի 26-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմանում Քասախ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Վահագն Հ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Վահագն Հ.-ն և նրա ուղևորը՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 31-ամյա Ազատ Ս.-ն մարմնական վնասվծածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավոներին առաջինն օգնության են հասել «Սիլ ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային փորձագետները, որոնք այդ պահին նշված հատվածով անցնելիս են եղել, ու տեսնելով, որ տեղի է ունեցել վթար, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, կարողացել են օպերատիվորեն վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։