ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Եվրոպայում արբանյակների լիակատար լռությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից": Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։
«ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները հանգեցրել են աղետալի արդյունքների` արժե հիշել Բալկանները, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը։ Վաշինգտոն հրավերը նպատակ ունի աջակցություն ցույց տալ ՆԱՏՕ-ին կազմակերպության հոբելյանական տարում: Նրանք զենք են տալիս, փորձում են վերականգնել Հայաստանի պաշտպանական ոլորտը և խաթարում են ՀԱՊԿ-ի ներսում գործող մեխանիզմները։
ՆԱՏՕ-ի էմիսարները նույնպես մեկնում են Բաքու՝ չնպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը։ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող է և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։», - նշել է պաշտոնյան։
--00—ԱՊ