Գնահատում ենք ԱՄՆ վճռականությունը, որը շարունակաբար աջակցում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

photo_2024-07-04_12-00-37

Ադրբեջանը Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրողությունների և արդարության վրա հիմնված տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակից է՝ առանց բաժանարար գծերի։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակում, որն ուղղված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ժոզեֆ Բայդենին հուլիսի 4-ի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը, որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնող, մշտապես քաղաքական կամք է դրսևորում՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը. «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի վճռականությունը՝ մշտապես աջակցելու ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործընթացին»։

--00—ՅՄ