ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրման համար կան պատմական հնարավորություններ. Բայդենի օգնականը՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

աս

Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին։

Ինչպես հաղորդում է Apa-ն, Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, նշելով, որ ներկա պայմաններում խաղաղության պայմանագիր կնքելու պատմական հնարավորություններ կան։

Ընդգծելով, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային համագործակցության համար՝ ամերիակցի բարձրաստիճան հյուրը նշել է ԱՄՆ-ի հզոր աջակցությունն այս գործընթացն առաջ մղելու համար։

 

--00—ԱՊ