Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակել և վնասել է և՛ իրեն, և՛ 2 ոստիկանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News

l-MuCU3GxW4W

Այսօր 00:50-ի սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի: Ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել, գրում են լրատվամիջոցները։

Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

--00—ՅՄ