ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
--00—ԶՀ