ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական ֆորմատին այլընտրանք են ձեւավորել Արցախի պատգամավորներն ու ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը, հայտնում է «Ազգային ճակատ տելեգրամ ալիքը»:
Այդ ոչ ֆորմալ նոր ձեւաչափը փորձելու են դարձնել արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու խողովակ:
Անգամ պատվիրակներ են ընտրվել, որոնք պարբերաբար հանդիպելու են արցախցիների հետ, լսելու են նրանց խնդիրները եւ փորձելու են դրանց լուծումներին հասնել։ Վերջին տասն օրվա ընթացքում երկու նման հանդիպում է տեղի ունեցել․ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ»-ից` Տիգրան Աբրահամյանը:
--00—ՅՄ