Այժմ եկել է խաղաղության համաձայնագրի ժամանակը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

иц.

Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից՝ հավելելով․

«Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։

--00—ԼՀ