Սրանք համալրել են 70% անտարբերների շարքերը, կողքից են նայում, թե ինչ է լինելու երկրի հետ. Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Հայաստանի իշխանությունները համալրել են երկրի բնակչության 70% անտարբերների շարքը, կողքից են նայում, թե ինչ է լինելու մեր երկրի հետ։ Հենց սրանով է պայմանավորված այն պահվածքը, որ նրանք ցուցաբերում են տարածաշրջանային այս խառը օրերին, երբ ընթանում է Իրան-Իսրայել սրացում, ու հնարավոր է նոր պատերազմ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանը։ 

Ըստ մեր զրուցակցի, հեծանիվ վարելու այս տրենդը, որ ձևավորվել է իշխանական ներկայացուցիչների կողմից այս օրերին, ցույց է տալիս, որ իրենք ուզում են հասարակության ուշադրությունը բևեռացնել միայն ներքին որոշ հարցերի վրա, ապահովել «հաց ու տեսարան» ու թույլ չտան գիտակցել, թե ինչ վտանգների հետ է առերեսվում այսօր Հայաստանի Հանրապետությունը։ 

«Մենք բոլորս ենք մեղավոր, որ այս իշխանություններն այսօր կան, ինձ մոտ հարց է առաջանում, թե մենք՝ ես, դուք, մեր ժողովուրդը, ցանկանո՞ւմ է ունենալ պետություն, թե ոչ», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ