Նիկոլն անմիջապես նետվելու է Մոսկվայի գիրկը, եթե Վրաստանում հաղթի ՌԴ-ին լոյալ Իվանիշվիլին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրությունները շատ կարևոր ազդեցություն են ունենալու տարածաշրջանի վրա, Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն առանց թաքցնելու ֆինանսապես հովանավորում է ընդդիմությանը, իսկ Իվանիշվիլու իշխող ուժի հաղթանակն անհրաժեշտ է ՌԴ-ին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ 

Մեր զրուցակիցը նկատում է, որ աշխարհում ընթանում է կոմունիկացիաների համար պայքար, և Հյուսիս-Հարավ՝ Վլադիվոստոկից մինչև Հնդկաստան միջանցքի ճակատագիրը, նրա վրա ազդեցություն ունենալու կռվի մի մասը տեղի է ունենում Վրաստանում։ 

«Ռուսաստանին Հայաստանը պետք է գալու բացառապես այն դեպքում, երբ ինքը Վրաստանում կկարողանա պահպանել լոյալ իշխանություն։ Կարծում եմ, սակայն, եթե ընտրություններում Իվանիշվիլու ներկայացրած ուժը կարողացավ պահպանել իշխանությունը, ապա Նիկոլ Փաշինյանը շատ արագ նետվելու է Մոսկվայի գիրկը», - նկատել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ