ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․ բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։
Հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նշվում է, որ քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։
«Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին`ժամը 14:30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն mia@gov.am էլեկտրոնային փոստին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ