Վճռական ենք զարգացնել մեր հարաբերությունները․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Screenshot_20

Հայաստանի արտգործնախարարությունն X-ի իր էջում բարեմաղթանքներ է հղել Կորեայի Հանրապետության գործընկերներին ու ժողովրդին՝ ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

«Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և բարեկամներին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Կարևորելով մեր երկու ժողովրդավարական երկրների միջև հարաբերությունները՝ մենք վճռական ենք դրանք զարգացնելու հարցում»,-ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում:

--00—ՅՄ