Հայաստանի և Ուրուգվայի սերտ համագործակցությունը հիմք է հանդիսանում ապագա ձեռքբերումների համար․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

16853801207896

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 25-ին շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ արտգործնախարարությունն X-ի միկրոբլոգում հրապարակած  ուղերձում ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։ 

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ։

--00—ՅՄ