Անհամբեր սպասում ենք Քուվեյթի Պետության հետ համագործակցության խորացմանը. ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

450dcef1ad62c49db2d9230d4a63cb03_1733043682

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Ազգային օրվա և Ազատագրման օրվա առթիվ։ 

«Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ ենք հղում բարեկամ Քուվեյթի Պետությանը՝ Ազգային օրվա և Ազատագրման օրվա կապակցությամբ։ 

Մենք անհամբեր սպասում ենք մեր ժողովուրդների միջև պատմական փոխգործակցության, աշխարհագրական հարևանության և փոխադարձ հարգանքի ամուր հիմքի վրա կառուցված համագործակցության խորացմանը»,-ասված է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

--00—ՅՄ