Ռուսաստանը կհաղթի արդարության համար մղվող «սրբազան պատերազմում»․ Կիմ Չեն Ըն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

347237812839389

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Կորեայի ազատագրման 79-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների համար և վստահություն հայտնել, որ Ռուսաստանը, անշուշտ, կհաղթի «սրբազան պատերազմում»՝ տարածաշրջանում խաղաղության և միջազգային արդարության հասնելու համար, հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Կիմ Չեն Ընն ընդգծել է, որ երկու երկրների բանակների և ժողովուրդների միջև եղբայրությունն ու ջերմ զգացումը, որոնք ամրապնդվել են ընդհանուր թշնամու դեմ արյունալի պայքարում, այսօր էլ ծառայում են որպես հզոր շարժիչ ուժ, որը թույլ է տալիս զարգացնել բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը որպես համապարփակ ռազմավարական գործընկերություն՝ խթանելով բազմաբևեռ խաղաղության ստեղծումը։

--00—ՅՄ