Կիմ Չեն Ընը կոչ է արել պատրաստ լինել միջուկային զենք կիրառելուն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

Capture1

Ռազմավարական թևավոր հրթիռների վերջին փորձարկումների ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել բարելավել ռազմավարական ուժերի մարտունակությունը, հայտնում է KCNA-ն։

«Կիմ Չեն Ընը ընդգծել է, որ պետք է ավելի հետևողականորեն բարելավել միջուկային զինված ուժերի մարտունակությունը, լիովին պատրաստ լինել դրանց օգտագործմանը և այդպիսով հուսալի միջուկային վահանի օգնությամբ հավերժ պաշտպանել պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը․ Սա հանրապետության միջուկային զինված ուժերի պատասխանատու առաքելությունն ու պարտականությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ընդգծվում է, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի զինված ուժերի՝ ցանկացած տարածքում հակահարձակման անցնելու կարողության ցուցադրումն էր։

--00—ՅՄ