ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Կիմ Չեն Ընը «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի» հոբելյանական մեդալով է պարգևատրվել պատերազմի ընթացքում ԽՍՀՄ տված զոհերի հիշատակը հանրապետությունում հավերժացնելու գործում ունեցած ներդրման համար:
Ըստ աղբյուրի՝ մայիսի 5-ին Մանսուդե պալատում Ռուսաստանի դեսպանը մեդալը փոխանցել է ԿԺԴՀ ԱԳ նախարար Լի Սոն Գվոնին: