ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների վերացմանն ուղղված օգնության առաջարկի համար և ասել, որ օգնություն կխնդրի Մոսկվայից, եթե նման անհրաժեշտություն լինի, հայտնում է Korean Central Telegraph-ը։
«Նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն անկեղծ ցավակցություն և աջակցություն է հայտնել Կիմ Չեն Ընին և ողջ կորեացի ժողովրդին՝ կապված հյուսիսարևմտյան հատվածում ջրհեղեղից տուժածների հետ, ինչպես նաև անհապաղ հումանիտար օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն՝ հետևանքների վերացման համար։
Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի կառավարության, Կորեայի ժողովրդի և իր անունից անկեղծ երախտագիտություն է հայտնում նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը»,- ասված է գործակալության հաղորդագրությունում:
--00—ՅՄ