Անտառային հրդեհները հասել են թուրքական Իզմիրի բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

թու.

Երեկ երեկոյան թուրքական Իզմիր եւ Մանիսա նահանգներում անտառային հրդեհներ են սկսվել։

Ինչպես հաղորդում է APA-ն՝ հղում անելով TRT Haber-ին, հրդեհի հետագա տարածումը կանխելու համար ներգրավված են հրշեջ բրիգադներ՝ ընդհանուր 1000 մարդ, մեծ թվով հատուկ տեխնիկա և ուղղաթիռներ։

Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ գյուղերից մեկը, ինչպես նաև որոշ թաղամասեր ամբողջությամբ տարհանվել են։

Նրա խոսքով՝ տեղի բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ 80 կմ/ժ արագություն քամին թույլ չի տալիս հանգցնել կրակը։

Թուրքիայի Անտառային տնտեսության  էլ  հայտնել է, որ գյուղում բռնկված հրդեհների ժամանակ 700 հա անտառային տարածք դարձել է անօգտագործելի։

--00--ԼՀ