ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Թուրքիայի Բոլու նահանգի Քարթալքայա լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցի հրդեհի հետևանքով զոհերի թիվն անցել է վեց տասնյակը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ը, այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ֊ները։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 66֊ի, տուժածներինը՝ 51֊ի։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում յոթհարկանի հյուրանոցի տանիքում և արագ ընդգրկել ամբողջ շենքը։
--00—ԼՀ