ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնաբանել է թիմի հաջող մեկնարկը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
«Պայքարո՞ւմ եք չեմպիոնության համար: Մենք թիմի ներսում պայմանավորվել ենք ընդհանրապես չմտածել այդ մասին։ Մրցաշարային աղյուսակին պատրաստվում ենք նայել միայն մայիսին։ Կարծում եմ՝ դրա մասին դեռ վաղ է խոսել»,- Նաիրի խոսքերն եմ մեջբերում iz.ru-ն։
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 5 տուրերի արդյունքներով «Երկաթուղայինները» վաստակել են 12 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։ Մոսկովյան թիմը միայն մեկ միավորով է զիջում առաջին տեղում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Հաջորդ տուրում «Լոկոմոտիվը» կհյուրընկալվի «Ռոստովին»:
--00—ՅՄ